«Սելֆիի գրականությունն է գերիշխում։ Ես, իմ սուրճը, իմ ինչը։ Դու էլ, քո սուրճն էլ, այնտեղ պատերազմ է…» մահացել է տաղանդավոր անհատականությունը

Ցավով տեղեկացել ենք, որ կյանքից հեռացել է հանրահայտ ու տաղանդավոր գրականագետ, դրամատուգ, արձակագիր և այլ շնորհների տեր Ալեքսանդր Թոփչյանը, ով սերում է բազմաշնորհ Թոփչյանների ընտանիքից։ Հայտնի ու արժեքավոր գործերի հեղինակ գրականագետ-գրողի մահվան առիթով Գրականության ինստիտուտի աշխատակիցներից Քրիստինե Հովհաննիսյանը գրել է․

«Ալեքսանդր Թոփչյանի երկրային կյանքի ժամանակն է ավարտվել։ Հիշեցի մի ամիս առաջ Գրքի փառատոնում կարդացած ընտիր դասախոսությունից հետո փառատոնի գործերի ընդհանուր պատկերի մասին խոսելիս ասաց. «Սելֆիի գրականությունն է գերիշխում։ Ես, իմ սուրճը, իմ ինչը։ Դու էլ, քո սուրճն էլ, այնտեղ պատերազմ է…»։ Դիպուկ ու իսկական մտավորականի ու մարդու դիտարկում։

Ավելի վաղ ցանկություն ունեի փառատոնին ներկայացված՝պատերազմի թեմայով գործերից մեջբերումների շարք հրապարակել այստեղ ավելի շատ ընթերցողների համար։ Գուցե նաեւ որպես Թոփչյանի հիշատակի նկատմամբ ժեստ՝ մոտ ապագայում իրագործեմ։

Լույս լինի հիշատակը»,- իր գնահատանքի ու ափսոսանքի խոսքը եզրափակել է Քրիստին Հովհաննիսյանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: