Սեդրակ Ասատրյանի որդու՝ Արամ Ասատրյանի շքեղ ամուսնության առաջարկը սիրելիին

Ասատրյանների հայտնի ընտանիքում հինգ Արամ Ասատրյան կա։ Արամներից առաջինը նախորդ տարի ընտանիք կազմեց՝ ամուսնանալով Լիլիթի հետ։ Արամներից երկրորդն օրերս է նշանադրվել։ Այս մասին իր հարթակում երջանկությամբ տեղեկացրել է ընտանիքի հայտնի ներկայացուցիչներից մեկը՝ Տիգրան Ասատրյանը։

Նա տեսադրել է կադրեր երկրորդ Արամի նշանադրության արարողությունից, որտեղ երևում է, թե ինչպես են հարազատները շնորհավորում երիտասարդներին նշանադրվելու կապակցությամբ։ Արամը նշանադրվել է Աննայի հետ։

Տիգրան Ասատրյանը, ներկայացնելով Արամի կարևոր քայլն իր հարթակում՝ երջանկություն է մաղթել նրանց՝ ասելով, որ մնաց երեք Արամ Ասատրյան, որ ընտանիք կազմելու առաջին քայլն անի։ Նա նաև իր խոսքում երիտասարդներին շնորհավորում ու բերամաղթանքներ է հղում հանգուցյալ եղբոր՝ Սեդրակի անունից։

Ինչպես հայտնի է, Սեդրակն այս ընտանիքի վաղամեռիկ անդամն է, որին սիրով ու կարոտով են հիշում ընտանիքի մյուս անդամները։ Տիգրանի հանրայնացրած կադրերից մեկը՝ կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: