«Սա Տանգանիկա լիճը չէ, սիրելի քաղաքացիներ եւ ոչ էլ Հոռոմի գյոլը։ Այս տեսարանը Բանգլադեշի տափաստաններում է․․․»

Վահրամ Թոքմաջյանն առավոտյան ժամերին երթևեկել է Երևանով։ Նա մասնավորապես եղել է դեպի Հարավ-արևմտյան թաղամաս գնացող ճանապարհին, որտեղ կառուցված նոր կամրջի տակ ջրի մեծ կուտակում է տեսել։

Այդ կուտակված ջրի վրայով երթևեկում են բազմաթիվ մեքենաներ՝ անտեսելով այն վտանգը, որ կարող է լինել։ Նկարահանելով կամրջի տակ գտնվող ջրով պատված հատվածը՝ Վահրամը այդ տեսանյութը տեղադրել է իր հարթակում։

Թոքմաջյան Վահրամը այդ տեսանյութին կից գրել է հետևյալը․ «Սա Տանգանիկա լիճը չէ, սիրելի քաղաքացիներ եւ ոչ էլ Հոռոմի գյոլը։ Այս տեսարանը Բանգլադեշի տափաստաններում է` նորանկախ Հայաստանում առաջին անգամ զրոյից կառուցված կամրջի տակ։

Չեմ հիշում լենտը պարոն Սարգսյանն էր կտրում, թե պարոն Ավինյանը, բայց հաստատ կտրել են։ Իսկ կադրերում երեւացող մարդիկ ոչ թե ձկնորսներ են, այլ մակընթացության սպասող մարդիկ, որ գտնեն իրենց մեքենաների համարները»,- իր սարկաստիկ գրառումը եզրափակել է Վահրամ Թոքմաջյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: