Սա պատմություն է հայրենասեր հայուհու և Հայաստանին սիրահարված ամերիկացի տղամարդու մասին

Շենգավիթի բժշկական կենտրոնի սոցհարթակում գրված է․ «Սա պատմություն է հայրենասեր հայուհու և Հայաստանին սիրահարված ամերիկացի տղամարդու մասին:

Հորդանանից եկած Սեդա Շուքուրյան /Ջոնսոնն ու ամերիկացի Ալեքս Ջոնսոնը իրենց ընտանիքը կազմել են Հայաստանում, և որոշել դստեր ծնունդից հետո տեղափոխվել Սյունիքի մարզ՝ քաղաք Ագարակ, ինչպես իրենք են ասում՝ սահմանամերձ ապրող հայերի կողքին լինելու, աջակցելու համար:

Զույգը որոշել էր իրենց առաջնեկին ունենալ «Շենգավիթ» ԲԿ-ում՝ ծնունդը վստահելով մանկաբարձ գինեկոլոգ Լիլիթ Սուվարյանին և բժիշկ-նեոնատոլոգ Արթուր Ջանազյանին։

Դստերն անվանել են Օլիվիե-Մարիա՝ ի պատիվ ամուսինների տատիկների և պտղաբերության խորհրդանիշի՝ ձիթապտղի: Ծննդաբերության ողջ ընթացքում ամուսինը սատարել է կնոջը, իսկ դստեր ծնունդից հետո անձամբ կտրել պորտալարը:

Երիտասարդ զույգի միտքը ապրել հայրենիքում միայն գովեստի է արժանի, իսկ ամերիկացի երիտասարդի մտադրությունը՝ հարգանքի:

Շնորհավորում ենք երիտասրադ զույգին, և փոքրիկին մաղթում Հայաստանի սահմանամերձ գոտում խաղաղ ու անհոգ մանկություն»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: