Վահե Տեր-Մինասյանը գրում է․ «Բարի գալուստ Հայաստան, կամ Զվարթնոց օդանավակայանի անտերությունը։ Ոտքդ դրեցիր հայրենի հողի վրա ու միանգամից սկսվում է։ Օրինակ՝ այսօր պարզվեց, որ մեր օդանավով Շարժայից ժամանած բոլոր ուղևորները պետք է անցնեն մաքսային զննություն։

Նման այլանդակություն շուտվանից չէի տեսել։ Ես հասկանում եմ, որ ինչ-որ մեկի հեռախոսները լավ չեն վաճառվում, բայց դա արդյոք հիմք է՞ որ նորմալ չքնած, գրկի երեխաներով ժամերով ճանապարհ եկած մարդկանց ավելորդ անհանգստություն պատճառեն։ Չե՞ք ամաչում։

Չնայած ես, երեխաներս (1, 3, 7 տարեկան) ու առավել ևս նրանց պապիկը հայտնի մաքսանենգներ ենք ու մեզ անպայման պետք էր ստուգել։ Այս հրաշք փուլն անցնելուց հետո (լավ եմ արել կարծիքս հայտնել եմ), գալիս է տաքսիների պահը։

Պարզվում է, որ օդանավակայանը սպասարկող բոլոր տանջամահ արված տաքսիները աշխատում են գազով և բնականաբար չունեն նորմալ բեռնախցիկ։ Դե մենք սովոր ենք, բայց պետք է տեսնել տուրիստների դեմքերը, երբ տաքսու վարորդը մունաթ դեմքով բացատրում է բեռնատարի և իր «ջեյրանի» տարբերությունը։

Իսկ միջին վիճակագրական ընտանիքը ստիպված երկու մեքենա է պատվիրում։ Ախր սա մեր երկրի դարպասն է, ախր ոնց կարելի է առաջին վայրկյանից խայտառակվել։ Չնայած՝ Սա Երևանն է, այստեղ մենք տանն են»։