Հինգ ամիս առաջ Սարոն մեծ ուրախությամբ հայտնեց այն մասին, որ լույս աշխարհ է եկել նրա երրորդ բալիկ, որը տղա է։ Երգիչը մինչ այդ երջանկանում էր իր երկու դուստրերի ներկայությամբ։ Որդու ծնունդը ավելացրեց ընտանիքի երջանկությունը։

Մինչ այս Սարոն պարբերաբար տեղադրում էր իր փոքրիկ տղայի լուսանկարները, սակայն ամեն դեպքում փակում էր նրա դեմքը՝ չցուցադրելով երեխային ամբողջությամբ։ Նկատենք, որ սա ընդունված սկզբունք է հայտնիների պարագայում։

Ոմանք այդպես են վարվում՝ հարգելով երեխաների իրավունքը և հանրայնանալու հնարավորությունը թողնում են նրանց հայեցողությանը մեծանալուց հետո, իսկ ոմանք էլ պարզապես սպասում են երեխայի փոքր-ինչ մեծանալուն։

Սարոն մարդկանց երկրորդ խմբին է պատկանում։ Նա չէր ցուցադրում իր փոքրիկ տղային, քանի որ երեխան դեռ շատ փոքր էր։ Երգիչը համարել է, որ արդեն հինգ ամսական բալիկն արդեն բավականաչափ մեծ է հանրայնանալու համար, ուստի նրա մասնակցությամբ տեսանյութ է տեղադրել, որը ներկայացնում ենք ստորև։