Սարո Թովմասյանը նորից նորությամբ է հանդես եկել։ Նա նոր պրեմիերա է ներկայացրել, որի թեմատիկան սերն է։ Երգը մեղեդային ու ռոմանտիկ ստեղծագործություն է, որը նվիրված է սիրելի էակին, որին հասել է սիրող սիրտը։

Երգը ծնվել է Կարո Սևակի, Ավետ Բարսեղյանի ու Սարոյի համագործակցության արդյունքում։ Երգը վերնագրված է «Հասա քեզ»։

Ստեղծագործությունը դեռևս առանց համապատասխան հոլովակի է ներկայացվում․ այն ներկայացվում է Սարոյի նկարներից մեկի ֆոնի վրա։

Նշենք, որ Սարոն հետևողականորեն է զբաղվում իր գործով․ նա չի դադարում նոր ստեղծագործությունների մասին մտածել ու իր մտահղացումները կյանքի կոչել։

Նշենք, որ Սարոյի ներկայացրած գործը մեծ սիրով է ընդունվել նրա երգարվեստի սիրահարների կողմից։ Երգի յութուբյան հրապարակման ներքո տեղ են գտել բազմաթիվ գնահատողական ու ջերմ խոսքեր, որոնցից կարելի է եզրակացնել, որ գործը սիրվել է ու ընդունվել։

Սարոյի նոր ստեղծագործությունը կարող եք ունկնդրել ստորև բերված նյութի մեջ։