Հանրահայտ երգիչ Սարոն ներկայացրել է նոր ստեղծագործության պրեմիերա, որի խոսքերն այս անգամ նույնպես Բարսեղյան Ավետն է հեղինակել։ Երգի երաժշտության հեղինակը Կարեն Սևակն է։

Նկատենք, որ վերջին շրջանում թողարկվող երգերի մեծ մասը նվիրված են հայրերին։ Ներկայումս հայտնի երգիչների մեծ մասը վերջին շրջանում հայրերին նվիրված երգերով են հանդես եկել։ Այս առումով բացառություն չէ նաև Սարոն։

Սարոյի մատուցած նոր երգը ևս նվիրված է հայրերին։ Երգը վերնագրված է «Հորս հետ»։ Այն արդեն հասցրել է երկօրյա ժամկետում մեծ տարածում ստանալ ու դրական վերաբերմունքի արժանանալ։

Երգն ունի հուզիչ բովանդակություն, սակայն դեռևս չունի տեսահոլովակ։ Այն ներկայացվում է Սարոյի համերգային լուսանկարներից մեկի մի կադրի զուգակցությամբ։

Սարոյի ներկայացրած նոր գործը, որը նվիրված է հայրերին, կարող եք վայելել վարը կցված նյութի մեջ։ Նյութի մեկնաբանություններում դուք ևս կարող եք թողնել ձեր մեկնաբանությունները։