Երիտասարդ երգիչներից Եղիազարյան Սարգիսը շարունակում է հետևողականորեն նոր երաժշտական ստեղծագործություններ ներկայացնել իր նոր երգերին սպասող երկրպագուներին։ Սարգիսի երգերը, կարծես թե, հիմնականում ջերմ ու սիրով են ընդունվում։

Սարգիսը նոր ու գեղեցիկ ստեղծագործությամբ է վերստին հանդես եկել։ Նրա ներկայացրած նոր գործը վերնագրված է «Սիրտս սիրեց»։ Երգը Սարգսի ձեռագրին ու երգչական հիմնական ոճին նման է․ այն արտահայտում է սիրահարված սրտի ապրումներն ու զգացումները։

Այս ստեղծագործության երաժշտությունը հեղինակել է հենց Եղիազարյան Սարգիսը, որի ստեղծած երաժշտության հիման վրա էլ Գրիգոր Կյոկչյանը խոսքեր է գրել, ինչի շնորհիվ էլ գործը ամբողջական տեսքի է բերվել։

Երգն ունի նաև հստակ հասցեատերեր։ Ստեղծագործությունը նվիրված է Գուրգենին ու Նանային։ Այն սիրո նուրբ պատմություն է, որը ներկայացնում է սիրո նվիրական զգացմունքի նրբերանգները։ Սարգսի ներկայացրած նոր ստեղծագործության պրեմիերան կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։