Հանրահայտ դերասան Սամվել Թոփալյանի ու Սոնայի ընտանիքն ամենից ներդաշնակ և օրինակելի ընտանիքներից է, որտեղ իշխում է փոխըմբռնումը, սերն ու համերաշխությունը։ Ընտանիքում ամեն մեկն ունի իր անելիքն ու գործը։

Սոնան տարիների հեռավորությունից հիշում է, թե ինչպես ստացվեց իր ու Սամվելի միասնությունը։ Ամուսինները միասին են արդեն շուրջ տասը տարի, իսկ իրար հետ ծանոթացել են բանակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ։

Այդ միջոցառմանը Սամվելը հաղորդավար է եղել, իսկ Սոնան պարել է։ Սամվելը կուլիսներում ծանոթացել է Սոնայի հետ, հետո հանդիպել են։ Սամվելը դեպքերի ընթացքն այնպես է զարգացրել, որ նույնիսկ ամուսնության առաջարկություն անելու անհրաժեշտություն չի եղել։

Այսօր արդեն ծիծաղով Սոնան հիշում է, որ Սամվելը նույնիսկ ամուսնության առաջարկ չի արել, պարզապես ասել է, որ իրենք պետք է ամուսնանան։ Սամվելը այդ քայլը մեկնաբանում է այն համոզմունքով, որ ինքը վստահ է եղել Սոնայի զգացմունքների մեջ։