Սամվել Ալեքսանյանը տիկնոջ՝ Շողերի հետ, բազմազավակ ծնողներ են։ Նրանք յոթ երեխաներ ունեն։ Ս․ Ալեքսանյանը դուստրերից մեկին իր մոր անունով Աստղիկ է անվանակոչել։

Այդ անունով է նաև գործում Երևանում գտնվող հայտնի հիվանդանոցներից մեկը։ Նրանց մյուս դստեր անունը Լուսինե է։

Վերջերս Լուսինեի տարեդարձն է եղել, որը ծնողների նախաձեռնությամբ հետաքրքիր ընթացք է ունեցել։ Լուսինեի անունը հարազատները երբեմն թարգմանում են անգլերեն՝ նրան Մուն ասելով։

Ս․ Ալեքսանյանն ու Շողերինան յուրահատուկ ու ինքնատիպ կերպով են որոշել նշել իրենց դստեր տարեդարձներից հերթականը։

Նրանք Լուսինեին շնորհավորել են կարմիր գունային երանգավորմամբ ատրիբուտներով։

Նախ դրսում կազմակերպել են բացօթյա «Ծնունդդ շնորհավոր, Լուսին» գրության լուսավառություն կարմիր գույով, ապա կարմիր փուչիկներով ու շքեղ, կարմիր վարդերի մեծ փնջով են շնորհավորել Լուսինեին։

Այս մասին, ինչպես սովորաբար լինում է, ինստագրամյան պատմություններում կադրերի միջոցով պատմել է Շողեր Մկրտչյանը։