Էդուարդ Սեխլեյանը գրում է․ «Ռուսաստանը փաստացի սահմանափակեց հայկական կաթնամթերքի ներմուծումը։ Բնականաբար ռուսասեր հայերը սկսեցին քլնգել տեղական արտադրողների անբարեխճությունը, իսկ հակառուս հայերը դրանում գեոքաղաքական ճնշումներ պեղեցին։

Դե քանի որ մեր երկրում ամենազարգացած պրոդուկտը մուտիտն է, հետևաբար շարքային մարդուն նորից կանգնեցրին ընտրության առաջ `ռուսը պուպուշ է՞, թե՞ քըխխ։ Իսկ իրականությունն այն է, որ առաջին եռամսյակի արդյունքներով Ռուսաստանում առկա է կաթնամթերքի գերարտադրություն, որի արդյունքում մեծաքանակ մթերք ուղղակի ուտիլիազացվում է։

Հիմա կմտածեք, թե հայկական արտադրանքի չափաբաժինը ռուսական շուկայում այնքան չնչին է, որ հազիվ թե… Ոչ, շուկայի պաշտպանության մեթոդաբանությունը քիչ այլ գործոններով է ուղղորդվում։ Նախ սահմանափակում են այն երկրների արտադրանքի ներմուծումը, որ որպես հետևանք դա չի հանգեցնի հայելային սահմանափակումների, նաև քաղաքական լարումների։

Իսկ հետո հաշվի է առնվում ապրանքի մրցունակությունն իրենց շուկայում, իսկ հայկական կաթնամթերքն իրենց շուկայում միանշանակ մրցունակ է, ավելի ճշգրիտ` մրցունակ էր»։