Ռուբեն Եսայանը Նարինե Դովլաթյանի հետ նոր, անչափ գեղեցիկ երգ է ներկայացրել. «Լուսնի գրած երգը»

Ռուբեն Եսայանը, ով իր յութուբյան թողարկումներից է առավելաբար հայտնի դարձել, նոր, անչափ գեղեցիկ երգ է ներկայացրել Նարինե Դովլաթյանի հետ, որը վերնագրված է «Լուսնի գրած երգը»: Երգը գրել է Ռուբեն Եսայանը. խոսքերի ու երաժշտության հեղինակը նա է:

Երգը գեղեցիկ ու յուրօրինակ կերպով մատուցում է ինքնատիպ երգչուհի Նարինե Դովլաթյանը: Երգը նուրբ, մեղեդային ստեղծագործություն է և երգչուհին հրաշալի կարողանում է փոխանցել երգի էությունն ու ողջ քնքշությունը:

Դեռ նոր է երգը հանրայնացվել յութուբյան Ռ. Եսայանի հարթակում, այն արդեն հասցրել է բազում դիտումներ, հավանումներ և դրական կարծիքներ ստանալ: Շատերը շեշտում են երգի հանգստացնող և հաճելի բնույթի կարևորությունը:

Ռ. Եսայանի հեղինակած և Նարինե Դովլաթյանի կատարումով անչափ գեղեցիկ ու մեղեդային այս երգը կարող եք վայելել ստորև կցված նյութի մեջ: Նշենք, որ երգը լսելուց հետո ցանկություն է առաջանում այն լսել ևս մի քանի անգամ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: