Հանրաճանաչ երիտասարդ արտիստուհի Ռոմելա Սարգսյանը նշել է հերթական տարեդարձը։ Նրան կեսգիշերին շնորհավորելու են գնացել ընկերները՝ մատուցելով հաճելի անակնկալ։ Ռոմելան իր հարթակում հոբելյանական օրվա անցուդարձից կադրեր է տեղադրել։

Ըստ այդ կադրերի՝ իմանում ենք, թե արտիստուհին ինչ շնորհավորանքներ է ստացել և ում կողմից։ Շնորհավորողները Ռոմելայի ընկերներն են, գործընկերներն ու այն մարդիկ, որոնց հետ երբևէ առնչվել է Ռոմելան։

Շնորհավորանքների մեջ շեշտվում է Ռոմելայի մարդկային հատկանիշները, գնահատվում նրա նրբությունն ու քնքշությունը։ Դերասանուհին մեր ժամանակների ամենից սիրված կերպարներից է, որի մասին հիմնականում դրական արձագանքներ են լինում։

Հավելենք, որ Ռոմելան ընտանիք է կազմել շուրջ չորս տարի առաջ։ Նրա ամուսինը ևս սերտ կապված է թատերական աշխարհի հետ․ նա արտիստ Պողոսյան Աշոտն է, որին Ռոմելան հանդիպել է ուսանողական տարիներին։

Վերջերս Ռոմալեն ակնարկել էր նաև ամուսնու ընտանիքի, նրա ծնողների հետ ունեցած տարաձայնությունների մասին, որոնք կապված են հենց Աշոտի հետ։