Ռոմելա Սարգսյանը բացահայտել է, որ ամուսնացած է․ ո՞վ է նրա ամուսինը

Գրեթե ամեն օր հեռուստաէկրանից երևացող ու բավականին սեր վայելող հմայիչ արտիստուհիներից մեկը՝ Ռոմելա Սարգսյանը, չի սիրում անձնական դաշտը բաց պահել։ Այդ է պատճառը, որ նրա անձնական կյանքի մասին տեղեկություններ առանձնապես չկան։

Հայտնի է, որ Ռոմելային թատերական ոլորտ են ուղղորդել նրա ծնողները։ Նա սկզբնական շրջանում բավականին դժվարությունների ու խոչընդոտների է հանդիպել՝ ունենալով հիասթափություններ։ Բայց այսօր նա կարողացել է հասնել կայունության և հաջողությունների՝ ձեռք բերելով ճանաչում։

Ռոմելան իր հարցազրույցներից մեկում բացահայտել է իր ամուսնացած լինելու փաստը։ Նա մինչ այդ երբևէ չէր խոսել իր ամուսնության մասին, շատերը գիտեին, որ նա պարզապես նշանադրված է, սակայն Ռոմելան խոստովանել է, որ ինքը ամուսնացած է ավելի քան երկու տարի։

Լրատվամիջոցների տեղեկություններով Ռոմելայի ամուսինը նույնպես արտիստական ոլորտից է։ Ըստ այդ տեղեկությունների՝ նա Աշոտ Պողոսյանն է։ Ռոմելայի անկեղծ հարցազրույցը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: