Սիրուշոն երկու զավակների մայր է և առաջիկայում պատրաստվում է երրորդ զավակն ունենալ։ Մինչ կծնվի ընտանիքի սպասված երրորդ բալիկը, որ աղջիկ է, Սիրուշոն վայելում է իր երկու տղաների հաճելի ներկայությունը։

Սիրուշոն, ինչպես երևում է, մեծ ուշադրության է արժանացնում զավակների կրթության և դաստիարակության հարցերը՝ կազմակերպելով ամեն ինչ՝ տղաներին ճանաչողական լայն բազա տալու համար։ Սիրուշոյի տղաներից մեկը յոթ, իսկ մյուսը հինգ տարեկան է։

Երգչուհին ընտանեկան բացառիկ տեսանյութ է տեղադրել՝ ցույց տալով, թե ինչպես է իր ավագ տղան՝ յոթամյա Ռոբերտը, հեքիաթ կարդում կրտսեր եղբոր՝ Միքայելի համար։ Սիրուշոյի տեղադրած նյութից երևում է, որ յոթամյա Ռոբերտը բավականին հմուտ ու վարժ է իր տարիքի համար տեքստ կարդում։

Նա կրտսեր եղբոր համար կարդում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից մեկը։ Սիրուշոյի տեղադրած ընտանեկան բացառիկ տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։