Ռոբերտ Քոչարյանը՝ Վազգեն Սարգսյանի շիրիմի մոտ․ տեսանյութ և այլ մանրամասներ

Այսօր հետմիջօրեին երևանյան փողոցները մարդաշատ էին ու տխուր, իսկ մարդկանց ուղղությունը դեպի Եռաբլուր էր։ Շատերը ջահերով քայլել են դեպի նահատակված քաջերի շիրիմներ՝ նրանց հետ լուռ մենախոսելու համար։

Ջահերով երթին միացել են բազմաթիվ հայտնի գործիչներ, քաղաքական դեմքեր։ Երթը մեկնարկել է Գ․ Նժդեհի անունը կրող հրապարակից և ձգվել մինչև Եռաբլուրի բարձունք։ Երթի ժամանակ բարձրաձայն հնչեցվել են մեր հերոսացած տղաների անունները։

Ջահերով քայլերթին իր թիմակիցների հետ մասնակցել է նաև Ռոբերտ Քոչարյանը, ով այցելել է Եռաբլուրում ամփոփված մեր հերոսների շիրիմներին, իր խոնարհումը բերել նրանց հիշատակին։

Ռ․ Քոչարյանը եղել է նաև Վազգեն Սարգսյանի շիրմաքարի մոտ։ Նա գլուխ է խոնարհել սպարապետի շիրիմի առաջ, ապա մոմ դրել նրա շիրիմին։ Ռ․ Քոչարյանին ուղեկցել են Վահե Հակոբյանն ու Իշխան Սաղաթելյանը։

Ռ․ Քոչարյանի քայլերթի, Եռաբլուրում շրջելու տեսարանները ներկայացնող տեսանյութը ներկայացնում ենք ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: