Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի տարեդարձն է․ ահա թե ինչպես է շնորհավորել նրան կինը․ մանրամասներ

Հայտնի ու ինքնատիպ ռեժիսորներից մեկի՝ Մհեր Մկրտչյանի տարեդարձն է։ Նա, ինչպես հայտնի է, Մկրտչյան տաղանդաշատ ընտանիքի շառավիղներից է՝ Ալբերտ Մկրտչյանի տղան։ Մհերը շարունակում է հոր մասնագիտական գիծը՝ փորձելով ստեղծել ֆիլմեր մեր օրերի մասին։

Նա բազմիցս խոստովանել է, որ իր համար մի քանի անգամ ավելի մեծ է պատասխանատվության բեռը, քանի որ պետք է ստեղծի այնպիսի գործեր, որոնք չարժեզրկեն իր նախորդների արածը։ Այս պատասխանատվությամբ էլ աշխատում է։

Նա է ղեկավարում նաև անվանի հորեղբոր անունը կրող թատրոնը։ Մհեր Մկրտչյանը մի քանի ֆիլմերի հեղինակ է։ Նրա ֆիլմերը, որպես կանոն, քննարկումների կամ քննադատությունների առիթ են տալիս։ Վերջին աղմկահարույց ֆիլմը «Իշխանության» երկու մասերն են եղել։

Մհերն ընտանիք է կազմել արտիստուհի Անի Ղազարյանի հետ, որն իր կերպարով նույնպես ինքնատիպ է ու յուրօրինակ։ Անին, տեղադրելով ամուսնու լուսանկարը, այսպիսի շնորհավորական խոսքեր է ուղղել նրան․ «Ամուսին — կողակից, կենակից, զուգակից, այր, անկողնակից, կյանքի ընկեր․․․ Շնորհավոր ծնունդդ Մհեր»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: