Քանի որ Ռուսաստանի Պաշտպանական կառույցի հսկողության ներքո է գտնվում Արցախի սահմանների և արցախահայության անվտանգային հարցը, մեր կողմից ուշի ուշով հետևում են իրականացվող աշխատանքներին՝ ըստ արժանվույն գնահատելով դրանք։

Մի ուշագրավ փաստ է արձանագրվել։ Ըստ այդմ, հանրայնացվել է տեղեկություն, որ ՌԴ պաշտպանական կառույցն իր պաշտոնական հարթակում շրջանառվող փաստաթղթում Արցախը անվանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Մասնավորապես, Արցախը հենց այդպես է բնորոշվել արցախյան տարածաշրջանում գտնվող խաղաղապահների կեցության վայրերի համալիրները սպասարկելու նպատակով հայտարարված մրցույթի համար նախատեսված փաստաթղթի մեջ։

Նշենք, որ փաստաթղթային այս ձևակերպումից տեղյակ է նաև ադրբեջանական կողմը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ադրբեջանական ղեկավարությունը հիստերիայի մեջ է հայտնվել՝ իմանալով այս փաստի մասին։

Հիշեցնենք, որ վերջերս Ա․ Միրզոյանը ՌԴ-ում հնչեցրած իր խոսքում առանձնահատուկ կարևորությամբ շեշտել էր Արցախի կարգավիճակի առաջիկա անհապաղ հստակեցման հարցը, ինչը Ս․ Լավրովի կողմից ոչ մի մեկնաբանության չէր արժանացել։