Հանրահայտ բժիշկ Հայկ Մանասյանը, որ աչքի է ընկնում նաև քաղաքական լուրջ ու հետաքրքիր վերլուծություններով, խոսել է արցախյան հարցի ներկայիս կարգավիճակի մասին՝ անդրադառնալով վերջին բրյուսելյան հանդիպմանը։

Հայկ Մանասյանն արձանագրում է, որ եվրոպական ներկայացուցիչները փորձում են չկորցնել իրենց դերակատարումը այս կարևոր հարցի մեջ։ Վերլուծաբանը գտնում է, որ Մինսկի խումբը տրոհվել է, քանզի այդ մասին բացեիբաց հայտարարում է նաև Լավրովը։

Հայկ Մանասյանը վերլուծում է նաև Արարատ Միրզոյանի վերջին խոսքերը, որոնք ուղղված էին Լավրովին։ Նա գտնում է, որ ռուսական կողմը միութենական պետություն դառնալ է առաջարկում Հայաստանին էլ, Ադրբեջանին էլ։

Սա կբխեր հայկական շահերից, եթե Ռուսաստանը տար որոշակի երաշխիքներ հայկական կողմին շոշափելի արդյունքներ Արցախի հարցով։ Այս հարցում ռուսական կողմին խիստ դեմ է ադրբեջանական կողմը, ինչը պետք է օգտագործի Հայաստանը։

Հայկ Մանասյանի վերլուծական ուշագրավ դիտարկումները կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։