Հանրահայտ արտիստ Ռաֆոն իր ամբողջ դրական էներգիան պատրաստ է տալ ու տալիս է հայրենակիցներին, որ իր շուրջն ավելի գեղեցիկ ու լավ իրողություններ տեսնի։ Նա գնահատում է իր կողքին գտնվող մարդկանց, շրջապատի ամեն մի դրվագ։

Չնայած դրան՝ Ռաֆոն մեծ ափսոսանքով է արձանագրում, որ շրջապատում, սոցհարթակում հաճախ է լսում, տեսնում, ինչպես են մարդիկ իրար վիրավորում, վերջին բառերն ասում իրար։

Ռաֆոն տարիների ընթացքում վերանայել է իր մոտեցումները կյանքի, կենցաղի ու ապրելակերպի մասին։ Նա, որ ավելի վաղ խուսափում էր աղմուկից ու ընտանեկան առօրյայից, այժմ ձգտում է ստեղծել ընտանիք, ունենալ ժառանգներ։

Ռաֆոյի համար բավականին դժվար է վստահաբար ասել, որ գտել է այն մեկին, որի հետ ապրելու է միշտ։

Նա հիմա ասում է, որ գտել է մեկին, որի հետ հաճելի է, բայց առաջիկայի համար դեռ համարձակ ասելիք չունի։ Մանրամասները՝ տեսանյութում։