Ռաֆայել Երանոսյանը սիրելիի՞ հետ է գնացել ընտանեկան հավաքույթին. Բացառիկ

Հայտնի ու տաղանդավոր ռեժիսոր Հայրապետյան Արամայիսը նշել է ծննդյան տարեդարձը՝ հրավիրելով ծննդյան երեկոյին իր մտերիմ ընկերներին։ Ընկերները, որոնք ունեն ընտանիքներ, եկել են իրենց կանանց հետ։

Նրանց համատեղ լուսանկարներում ու տեսանյութերում հանրաճանաչ արտիստ Ռաֆայել Երանոսյանի կողքին մի աղջիկ կա։ Դատելով լուսանկարներից ու կադրերից, աղջիկը ջերմ հարաբերություններ ունի Ռաֆայելի հետ, սակայն խուսափում է նրա հետ նկարահանվել։

Ռաֆայելն իր հարթակում տեղադրած կադրերում ծածկել է աղջկա դեմքը, իսկ տեսանյութում երկուսն էլ փորձում են այնպես անել, որ աղջկա դեմքը չերևա։ Ամեն դեպքում հասկանալի է, որ աղջիկը բավականին երիտասարդ է ու տարիքով փոքր է Ռաֆայելից։

Կադրերում երևում է, որ ընկերները մի լավ ուրախացել են տարեդարձի խնջույքին, վայելել գարնանային տաք անձրևը, զվարճացել միասին։ Արամայիս Հայրապետյանի հոբելյանի ուրախ ընկերական կադրերը կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: