Ռազմիկ Ամյանը նոր, ռոմանտիկ ու գեղեցիկ երգի պրեմիերա է ներկայացրել

Ռազմիկ Ամյանն իր երգարվեստի սիրահարներին ուրախացրել է նոր ու ռոմանտիկ ստեղծագործության ներկայացմամբ։ Երգչի մատուցած նոր աշխատանքը վերնագրված է «Գնա»։

Երգը իր ոճով միանգամայն ներդաշնակվում է երգչի երաժշտական ճաշակին ու ոճին։ Նոր գործի խոսքերն էլ, երաժշտությունն էլ հեղինակել է անձամբ երգիչը։

Երգը մեղեդային ու ականջահաճո ստեղծագործություն է, որը մատուցվում է երգչի ելույթներից մեկի հիման վրա պատրաստված տեսանյութի հիման վրա։ Երգում արտահայտվում են սիրո հիասթափության մասին զգացողություններ։

Երգի հեղինակը սիրելիի պատվիրում է գնալ և ապրել սեփական կյանքով, քանի որ նրան տեսնելն ու սիրելն անիմաստ է իր համար։

Ստեղծագործությունը հասցրել է բազում ջերմ ու սիրալիր արձագանքներ ստանալ։ Երգչի երկրպագուները ողջունել են Ռ․ Ամյանի ակտիվանալու և նոր գործ ներկայացնելու քայլը՝ նշելով, որ երգը շատ հավանել են։

Ռ․ Ամյանի հեղինակությամբ ու նրա իսկ մատուցմամբ հնչող «Գնա» երգի տեսահոլովակը առաջարկում ենք դիտել վարը բերված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: