Ռազմիկ Ամյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել. «Սիրտս», բաց չթողնեք

Ռազմիկ Ամյանը շարունակում է ստեղծագործական աշխատանքով զբաղվել: Նա նոր գործ է ներկայացրել, որը վերնագրված է «Սիրտս»: Երգը բավականին գեղեցիկ մեղեդի և խոսքեր ունի: Երգի խոսքերն ու երաժշտությունը հեղինակել է անձամբ երգիչը՝ Ռազմիկ Ամյանը:

Երգի թեմատիկան սերն է, սիրելի արարածը, որի ներկայությունն իմաստավորում է մարդու կյանքն ու գոյությունը: Լինելով նոր ստեղծագործություն՝ Ռ. Ամյանն այն ներկայացնում է դեռևս առանց տեսահոլովակի:

Այս երգում ևս Ռազմիկ ամյանը հավատարիմ է մնացել իր որդեգրած ոճին: Ոճային առումով այս նոր գործը ևս էականորեն չի տարբերվում Ռ. Ամյանի նախորդ գործերից:

Չնայած «Սիրտս» ստեղծագործությունը բավականին նոր հանրայնացված գործ է՝ այնուամենայնիվ այն հասցրել է գերել երգչի շատ երկրպագուների սրտերը: Նրանք բազմաթիվ դրական, նույնիսկ հիացական մեկնաբանություններ են թողել երգչի յութուբյան ալիքի հրապարակման ներքո:

Ռազմիկ Ամյանի ներկայացրած նոր երգը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: