Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է․ «Ռազմական իրավիճակն Ուկրաինայում («ծաղկաքաղ»): Կիևից հյուսիս-արևմտյան ուղղությամբ շարունակվում են ծանր մարտեր՝ Բուչա, Իրպեն, Հոստոմել բնակավայրերի մոտ: Սրանք, որքան կարելի է հասկանալ վերածվել են դիրքային պատերազմի, այսինքն ճակատային գիշն այստեղ համեմատաբար կայունացել է: Հիշյալ բնակավայրերը, որքան կարելի է դատել, ավերաակների են վերածվում:

Խարկովի ուղղությամբ նույնպես էական փոփոխություններ չկան: Ուկրաինացիք հաղորդում են Խարկովից դեպի հարավ հակագրոհի մասին, որի ընթացքում ուկրաինացիք հետ են վերցրել Չուգուև քաղաքը: Ռուսական աղբյուրները սրան տալիս են ինքնատիպ պատասխան՝ ասում են, մենք չէինք էլ վերցրել այդ քաղաքը: Ստուգել չեմ կարող, թող մնա էդպես:

Դոնեցկից դեպի հարավ-արևմուտք ուղղությամբ շարունակվում են ծանր մարտերը Վոլնովախա բնակավայրում՝ դեպի Մարիուոպոլ ճամփին: Մեր բոլորսի կողմից սիրելի ու պանծալի Վոր Գոնզոն դեռ օրեր առաջ հայտարարեց, որ այդ բնակավայրը ռուսները վերցրել են: Դրանից հետո նույն Վոր Գոնզոն ամեն օր պատմում է, թե ոնց են «մաքրում» արդեն գրավված քաղաքը՝ ամենօրյա ծանր մարտերով: Այդ մարտերում մահացել է ռուսական Սպարտա ջոկատի հրամանատարը, որին շնորհեցին Ռուսաստանի հերոսի կոչում:

Մարիուոպոլի ուղղությյամբ հաղորդում են ուկրաիանական Ազով-ի հակագրոհի մասին, որի ընթացքում «командир полку, на прізвище Амирханян, опинився в шпиталі»: Ուկրաիներեն է, լավ չհասակացա, բայց երևի ուզում է ասել ուշքի է եկել հոսպիտալում (՞): Հարավ-արևմտյան ուղղությամբ շարունակվում են մարտերը Նիկոլաևսկի մոտ: Այստեղ երեկ հաղորդվում էր ևս մեկ ուկրաինական հակագրոհի մասին՝ Վոսկրեսենկ բնակավայրի ուղղությամբ (հաստատվում է ռուսական աղբյուրներով):

Ուկրաինական ուժերը հարվածել են ռուսների կոմղից գրավված Խերսոնի աերոդրոմի ուղղությամբ: Ռուսների կողղից գրավված ուկրաինական քաղաքներում (Խերսոն, Բերդյանսկ, Կախովկա, Մելիտոպոլ) շարունակվում են հանրահավաքներ ուկրաինական դրոշներով ու ռուսներին ուղղված՝ գնացեք տուն կոչերով:

Հ.Գ. Այս գրառման հեղինակը մեղավոր չէ, եթե կամա կամ ակամա խախտեց ձեր պատկերացումները տեղի ունեցողի մասին: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի հավատալ իր դավանած կրոնին, այդ թվում վերջերս տարածվող՝ «այս ամեննն ընթաբում է ըստ ռուսական պլանի» և «ռուսներն ուղղակի չեն ուզում խաղաղ բնակչությունը տուժի, դրա համար առաջ չեն գնում» կրոնական ուղղությունների դրույթներին: Իսկ մենք անհավատներով, կշարունակենք արձանագրել փաստերը»: