Կարապետյան Կարենն իր անօրինակ վարքագծով իսկական խիզախության դաս է տվել հայրենակիցներին։ Նրա՝ դիրքը չլքելու, բայց մյուսներին փրկելու հերոսական որոշման մասին խոսում են զինընկերները։ Կարենը Օրգով համայնքից։ Տղան իր սկզբնական ծառայությունը Արմավիրում է անցկացրել, իսկ ապա Կապանի զորամասերից մեկն է փոխադրվել։

Կարենը Կապանում զինվորական հերթապահություն իրականացնելիս է եղել, երբ սեպտեմբերի տասներկուսի գիշերը սկսվել են մարտերը։ Նրա հետ փորձել են կապվել։ Կեսգիշերից հետո զինվորը կարողացել է կապ հաստատել մտերիմների հետ՝ ասելով, թե լավ է ամեն ինչ։

Դրանից հետո չկարողանալով կապ հաստատել Կարենի հետ՝ մտերիմները Կապան են մեկնել։ Այնտեղ տեղեկացել են, որ Կարենն անհետ կորած է համարվում։ Երկու օր հետո գտնվում է Կարեն մարմինը։ Տղայի մարմինը ճանաչելու խնդիրներ են եղել։

Միայն վզի հատվածի խալի ու ճակատային հատվածի սպիի միջոցով մտերիմները կարողացել են նույնականացնել իրենց զինվորին։ Հետո զինընկերները պատմել են Կարենի խիզախությունների մասին։