Ջնջել եմ երգերս, փոխում եմ ինձ․․․ Շպռոտին այսքան անկեղծ չեք տեսել. սա պետք է բոլորը լսեն

Շպռոտը շրջադարձային փոփոխությունների է դիմել։ Նա սկսլե է հաճախել պատարագների, փորձում է լինել աղոթքների մեջ։ Նա որոշել է փոխել իր ապրելակերպը։ Ասում է, որ այլևս արտամուսնական կապերի մեջ չէ մոտ մեկ տարի։

Շպռոտը փորձում է աղոթքներով ու Աստծո միջոցով մաքրել իր կենցաղը։ Նա իր յութուբյան ալիքներից հանել է իր նախկին տեսահոլովակները, քանի որ չի ցանկանում, որ երիտասարդները տեսնեն իրեն նախկին վիճակով ու կրկնօրինակեն իրեն։

Փոխում է իր զգեստապահարանը, ավելի փակ հագուստ է հագնելու։ Նա որոշել է տրվել հոգևոր կյանքին այնքան, որքան հնարավոր է։ Շպռոտը հիացմունքով է խոսում Պողոս առաքյալի մասին՝ պատմելով նրա արարքների մասին։

Երգչուհին առաջիկայում երգելու է, բայց ավելի ուրիշ որակի ու ոճի նյութեր է հրապարակելու։ Շպռոտի բացառիկ շրջադարձային խոստովանությունը ու զրույցը կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: