Էդգար Մանուկյանը գրում է․ «Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոն է։ Եթե չեմ սխալվում կողքինն էլ Տորչինովն է իրենց նախկին ԱԺ նախագահը։

Պոռոշենկոյի հանդեպ ի դեպ քրեական գործ կա հարուցված ծանր մեղադրանքներով, դեռ չապացուցված դատարանում, բայց դա չի խանգարել, որ անձնապես լծվեն մի կարևոր քաղաքի պաշտպանության կազմակերպմանը սեփական ուժերով՝ բլոկներ են տեղադրում ու արգելապատում քաղաքի մուտքը:

Այ սենց է պետության շահը վեր դասվում ամեն ինչից ու կանգնում երկրը պաշտպանելու: Տեսնես ինչի հիշեցի՞:

Տեսնես Ուկրաինայում չէին ֆայմում գոնե հյուրանոցում ճոխ լռվեին իրենց համար՝ «հողերը ծախածա» թեզ ֆռռացնեին և կամ ասենք գեներալներին կոչ անեին Զելենսկուն քցել գահից:

Որ նայում եմ ոնց է ամբողջ աշխարհը օգնում Ուկրաինային, իսկ մեզ ծպտուն վախենում էին հանել, ուզում եմ ասեմ՝ մեր բոլոր զինվորների ցավը տանեմ, իրենք մեզ ինչերից են փրկել, իրենց կյանքի գնով»: Տեսանյութը՝ ստորև։