Հակոբյան Սիլվայի երկու բալիկները օրեցօր մեծանում են՝ նորանոր հմտություններ ու կարողություններ ձեռք բերելով։ Սիլվան էլ իր հերթին անում է ամեն ինչ, որ երեխաների ճիշտ զարգացումն իր ժամանակին լինի։ Հոգատար և ուշադիր մայրիկի հրապարակումներից մեկից իմանում ենք, որ երգչուհու ավագ դուստրը՝ Միլան, նոր հմտություն է ձեռք բերել։

Միլան իր տատիկին օգնում է՝ զուգահեռ սովորելով պերաշկի թխել։ Նա ուրախ է իր այդ կարողությամբ։ Իր գործին զուգահեռ Միլան մեկնաբանում է, թե ինչ է անում։ Նա փորձում է կրկնօրինակել տատիկին՝ ալյուրով շաղախելով խմորը։

Միլայի աշխատանքին հետևում է մայրը՝ զուգահեռ նկարահանելով նրան։ Մայրը հետաքրքրվում է, թե ինչ է անում դուստրը, որին ի պատասխան Միլան մեկնաբանում է իր անելիքները։

Փոքրիկ Միլայի խոհարարական տաղանդի և Սիլվա Հակոբյանի վերջին հրապարակումների մասին պատմող տեսանյութը՝ կից։