Պետք է հասնենք նրան, որ մեր սահմաններն այսպես կահավորվեն․ ուշագրավ մանրամասներ այս ապաստարանների մասին

Անվիճարկելի է ապաստարանների կարևորությունը։ Նահանգներում ստեղծվել են ապաստարանների նմուշներ, որոնք բացառիկ կառուցվածք ունեն և ապաստանի ստեղծողների խոսքով՝ դրանք կկարողանան պաշտպանել ներսում գտնվողին ամեն ինչից։

Ապասատարանի նախագծողները եղել են ռազմական ինժեներներ, իսկ բանակային կորպուսի աշխատակիցները կառուցել են այն։ Բունկերի առաջին մակարդակում կան կենցաղային նպատակների համար նախատեսված տարածքներ, ինչպես սովորական հյուրանոցում։

Ներսում գտնվում են չորս մասնաբաժիններ, որոնցից յուրաքանչյուրն ունի խոհանոց, ճաշասենյակ, երկու ննջասենյակ, հյուրասենյակ և սանհանգույց։ Ապաստանը գտնվում է 15 մետր խորության վրա՝ պողպատի եւ բետոնի շերտի տակ։

Այս ապասատարանի նկարներն իր հարթակում տեղադրելով՝ Անդրանիկ Գասպարյանն իրավացիորեն նկատել է, որ մեր երկրին նույնպես անհրաժեշտ է նման ապաստարան ունենալ։ Այս ինքնատիպ ու ապահով դիզայներական բունկերն կարելի է գնել 17,5 միլիոն դոլարով։

Բունկերը երկաստիճան է, ամբողջովին ինքնավար է արևային մարտկոցների շնորհիվ։ Նաև կացարանի տերը կկարողանա վերահսկել ներսում խոնավության մակարդակը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: