«Պետք է խրախուսել ծնելիությունը Հայաստանում և Արցախում.» Տարոն Չախոյանն ուշագրավ լուծում է առաջարկում

Տարոն Չախոյանը, ներկայացնելով վերջին տարիների ծնելիության ցուցանիշները Հայաստանում՝ մայրաքաղաքում և մարզերում, գրում է. «2020-ին 2019-ի հետ համեմտած ծնելիության աճ է գրանցվել Երանում և Կոտայքի մարզում: 2019 թվականին մայրաքաղաքում ծնվել է 21424 երեխա՝ 11251 տղա և 10173 աղջիկ:

2020 թվականին ծնվել է ՝ 21919 երեխա՝ 11430 տղա և 10489 աղջիկ: 2019 թվականին Կոտայքի մարզում գրանցվել է 1870 ծնունդ (որից 13-ը զույգ)՝ 984 տղա, 899 աղջիկ:

Երևանում նախորդ տարվա հետ համեմատած ծնվել է 495 երեխա ավել, իսկ Կոտայքի մարզում՝ 115: Բայց սա դեռ շատ քիչ է, պետությունը հնարավոր և անհնարին ամեն բան պետք է անի երկրում ծնելիության աճ գրանցելու համար։

Սոցիալական տարբեր ծրագրերով պետք է խրախուսել ծնելիությունը Հայաստանում և Արցախում, ընդհուպ մինչև պետպատվերի շրջանակներում միայնակ մայրերի արհեստական բեղմնավորում։

Պшտերազմի հետևանքով մեր կրած կորուստները անդառնալի են, բայց մարդկային կորուստները լրացնել է պետք։ Լրացնել է պետք թե ծնելիության ցուցանիշի աճ գրանցելով և թե հայրենադարձության միջոցով»

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: