«Պետք էր։ Իրար խփելը պետք էր, շիշն էլ էր պետք․․․» հայտնի բժշկի ուշագրավ վերլուծությունը

Խորհրդարանական թեժ նիստերի մասին շատերն են ափսոսանք ու ամոթի զգացումներ արտահայտում։ Շատերը պարզապես բարկանում են՝ հիշեցնելով, որ ժողովուրդը պատգամավորներին Խորհրդարանում գործելու, այլ ոչ թե վիճելու մանդատ է տվել։

Կառավարության ծրագրի քննարկումը միանգամայն այլ բանի է վերածվել, ինչը տարատեսակ մեկնաբանությունների առիթ է դարձել։ Բժիշկ Հայկ Մանասյանը, որքան էլ զարմանալի է, նախանձելի լավատեսությամբ է վերաբերվում այս հարցին։ Նա գրում է հետևյալը․ «Պետք էր։ Իրար խփելը պետք էր, շիշն էլ էր պետք։

Մենք մի լավ պիտի ծեծենք իրար, հետո շնչակտուր պիտի գրկենք իրար ու իրարու ուսերի վրա պիտի ողբաձայն մի լավ լացենք, ողբանք, մրմռանք մեր սրտի վիշտը, մեր հոգու կսկիծը, մեր ամոթի ու խայտառակության դաղվածքը։

Հետո պիտի իրար օգնելով ոտքի կանգնենք ու իրար ցավը տանելով Երկիր վերստեղծենք»,- իր լավատեսական գրառումն ավարտում է հանրահայտ բժիշկ Հայկ Մանասյանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: