Պարուհիս․ ահա թե ինչ գեղեցիկ լուսանկար է հրապարակել Սամվել Թոփալյանը

Հանրաճանաչ արտիստ Սամվել Թոփալյանին ու նույնիսկ նրա ընտանիքի անդամներին հասցրեցին սիրել շատերը։ Մինչ այս առիթ ունեցել ենք խոսելու Սամվելի գեղեցիկ ընտանիքի ու հրաշալի բալիկների մասին։

Սամվելը տարիներ առաջ ընտանիք է կազմել Սոնայի հետ, որը մասնագիտությամբ պարուհի է, ինչպես նաև սոցիոլոգի մասնագիտություն է ստացել։ Սոնան ներկայումս զբաղվում է պարային բուռն գործունեությամբ։ Նա բացել է սեփական պարային ստուդիան։

Սոնան իր պարային դպրոցում պարել է սովորեցնում բալիկների։ Սոնայի դպրոցի սաներից է նաև իրենց աղջնակը՝ Արփենը, որն արդեն առաջին քայլերն է անում պարային ասպարեզում։

Արփենը հոր՝ Սամվելի մշտական ուրախությունն է։ Մեկ անգամ չէ, որ հայրը Արփենի մասնակցությամբ կադրեր հրապարակում՝ ցուցադրելով իր փոքրիկ աղջնակի թիթիզ զվարճանքներն ու ուրախանալով դրանց վրա։

Սամվելը հերթական լուսանկարն է հրապարակել, որում ինքը Արփենի հետ է։ Նա լուսանկարը վերնագրել է այսպես․ «Պարուհիս»։ Երևում է, որ Արփենը ելույթի է պատրաստվում։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: