«Պարոն Փաշինյան, դիմում եմ Ձեզ և Ձեր կառավարությանը, Հայ բնակչության մեծամասնության անունից, պահանջում ենք մեկընդմիշտ դադարեցնել TikTok-ի աշխատանքը Հայաստանում․․․»

Տիկտոկյան վնասների ու վտանգների մասին բազմիցս նշվել ու խոսվել է։ Եղել են այդ հարթակը արգելափակելու առաջարկներ։ Սակայն դեռ հարցը շարունակում է առկախ մնալ, քանի որ հարթակը շարունակում է գործել, իսկ երիտասարդները ակտիվորեն շարունակում են ներկայանալ հարթակում։

Այս մասին Առնոլդ Իգնատևիչը գրել է․ «Պարոն Փաշինյան, դիմում եմ Ձեզ և Ձեր կառավարությանը, Հայ բնակչության մեծամասնության անունից, պահանջում ենք մեկընդմիշտ դադարեցնել TikTok-ի աշխատանքը Հայաստանում։

Այս հարթակը, նպաստում է թմրամիջոցների օգտագործմանը, խթանում է համասեռամոլությանը, խթանում է ռասայական ատելությանը։ Այս հարթակը սպանում է մեր ժողովրդի կենսական արժեքները։ Եթե ​​դուք, մտահոգված եք մե՛ր ապագայով, մե՛ր երեխաների ապագայով, ապա արգելեք TikTok-ի աշխատանքը մեր պետությունում:

Ժողովուրդ ջան ով համաձայն է խնդրում եմ կիսվեք սա կարևոր է մեր Հայրենիքի համար,- իր հրապարակումը եզրափակել է Առնոլդ Իգնատևիչը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: