«Պարզվում է, նույնիսկ պատերազմից հետո, Հայաստանից Արցախին տրամադրված 150 միլիարդ դրամը եւս գողացվել ու յուրացվել է տեղի իշխանության կողմից»

Շուշան Ղազարյանը գրում է․ «Պարզվում է, նույնիսկ պատերազմից հետո, Հայաստանից Արցախին տրամադրված 150 միլիարդ դրամը եւս գողացվել ու յուրացվել է տեղի իշխանության կողմից: Դե գողին ու բոզին 40 օր է, բացահայտվել է: Չեմ խոսում ամոթ աբուռի մասին, դրանից վաղուց զուրկ են Արցախի իշխանույունները:

Ամբողջ 30 տարի գողացան, երկիրը լլկեցին ու կանգնել են այն կորցնելու փաստի առաջ: Ու չեն ամաչում: Այսքան կորուստ, որբություն, մեկ է լափում են ու հայհոյում Հայաստանի իշխանությանն ու ժողովրդին: Այդ դեպքում, Հայաստանի իշխանություններն ինչ հիմքով են օրերս եւս 3 միլիարդ վարկ հատկացրել Արցախի գողապետությանը:

Ում հաշվին, ումից են կտրում առանց այն էլ մեր սուղ միջոցները: Ցամաք հացի փող չոընեցող թոշակառուների՞ց, բժիշկների՞ց, պատերազմի հաշմանդամների ֆոնդերի՞ց, գիտնականների՞ց, որտեղից: Ով է իշխանությանը իրավունք տվել քոռ ու փուչ անել մեր աշխատանքի դիմաց չվարձատրված դրամական միջոցները:

Սա ինչ համակերպվածություն է ու հանցագործ անտարբերություն՝ սեւ օրով աշխատած ու մեր կյանքի հաշվին խնայված միջոցների հանդեպ: Գողերին փողի մատակարա՞ր ենք դարձել: Ուրեմն պակաս հանցագործ չենք նաեւ մենք: Նախկին երկու ղեկավարները դրանով հարստանում էին, գիտեինք, փողի մի մասը դնում էին իրենց գրպանը: Ձերի իմաստը ո՞րն է: Էշն աշխատի, ձին ուտի՞»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: