Տիտանիկի խորտակումը աշխարհացունց իրողություն էր։ Նավով ճամփորդել կարող էին շատերը, քանզի այն ուներ երեք դասակարգի համապատասխան տեղ ու տոմսերն էլ ըստ այդմ կարող էին լինել և՛ թանկ, և՛ մատչելի։

Շատ այլազգիների շարքերում լեգենդար նավում կային վեց հայ ուղևորներ, որոնք գաղթականներ էին և Էրզրումից Կանադա էին մեկնում։ Նրանց թվում էր նաև Նշանը։

Նրա ճակատագիրն որոշակիորեն նման էր նավի հետ կատարված մասին նկարահանված ֆիլմի գլխավոր հերոսի՝ Ջեկի ճակատագրին, քանի որ նա էլ որ պատահաբար հայտնվել նավի վրա։

Նշենք, որ Նշանը մյուս հայ ուղևորների պես վերցրել էր նավի ամենից էժան տոմսը, ուստի զբաղեցնում էր երրորդ դասի նավթախուցը։ Նա իր ազգակիցների հետ նավի կործանման օրը թղթախաղով էր տարված։ Խաղից հետո դուրս է գալիս տախտակամած և տեղեկանում եղելության մասին։

Նա կարողանում է տասներորդ համարի մակույկով փրկվել, չնայած որ թոխաբորբով է հիվանդանում։ Փրկվում է նաև հայ ուղևորներից կրտսերը՝ մանկահասակ Դավիթը։ Մյուսների մասին տեղեկություն չկա։