«Պատմեց, թե ինչպես են իր ընկերներից մեկի ծնողները ամուսնալուծվել, ինչի մասին էլ Արմանին վրդովված պատմել է ընկերը․․․» ի՞նչ է պատմում Անահիտ Սիմոնյանը

Անահիտ Սիմոնյանը գրում է․ «Երեկ, երբ Արմանին պառկեցնում էի քնելու, խոսեցինք նրա հետ, և նա պատմեց, թե ինչպես են իր ընկերներից մեկի ծնողները ամուսնալուծվել, ինչի մասին էլ Արմանին վրդովված պատմել է ընկերը։

Արմանը պատասխանել է. հանգստացիր և հավաքվիր, քո ծնողները պարզապես դադարել են միասին ապրել, քո հայրը պարզապես տեղափոխվել է այլ վայր, բայց նա ԿԵՆԴԱՆԻ է և դու հնարավորություն ունես նրա հետ շփվելու, նրան գրկելու, համբուրելու և մնացած ամեն ինչը, որն ի վերջո կվերածվի նորմալ ապրելակերպի։

Եվ երբ նա արտահայտվեց այդ մասին գիշերը, արցունքները հոսեցին նրա աչքերից, և նրա ձայնը դողաց ցավից։ Տեր, աշխարհում ոչ մի միայնակ մայր չի ցանկանա զգալ այն, ինչ ես զգացի երեկ երեկոյան, երբ երեխայիս հոգին ցավում էր, և նրան ոչնչով չէի կարող օգնել։

Այսօր, երբ նայեցի իմ 10-ամյա որդուն, հասկացա, թե ինչպես է նա ժամանակից շուտ մեծացել, որքան իմաստուն է դարձել բառացիորեն 2 ամսում։ Որքան ցավ կա նրա ներսում և ինչպես է նա պահում այն ինձնից, որ ես չլացեմ։

Իմ տղան շատ ուժեղ մարդ կլինի։ Ես դա հաստատ գիտեմ։ Հիմա վերցրեք հեռախոսը և զանգեք ձեր ծնողներին, կամ գնացեք, գրկեք և համբուրեք նրանց, քանի դեռ նրանք մոտ են։ Ի վերջո, nչ nք չգիտի, թե ինչ է մեզ սպասվում վաղը»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: