«Պատերազմի ժամանակ վիրավորված տղաներն էին զանգել անհանգստացած, զայրացած, անկեղծ այս անգամ ափսոսանք էի լսում իրենց խոսքերի մեջ, ինչն առաջին անգամ էր, բայց լսելուց հետո տեղս չեմ գտնում․․․»

Սարգսյան Ալլան գրում է․ «Նոր 44օրյա պատերազմի ժամանակ վիրավորված տղաներն էին զանգել անհանգստացած, զայրացած, անկեղծ այս անգամ ափսոսանք էի լսում իրենց խոսքերի մեջ, ինչն առաջին անգամ էր, բայց լսելուց հետո տեղu չեմ գտնում։

Ասում են՝ տղաներին կանչում են, 1-ին կարգից զրկում ու տալիս երկրորդ կարգ, nվքեր կnրցրել են երկու nտքերը։ Լուրջ եմ ասում բառեր չեմ գտել, որ սրտիս ցավը արտահայտեմ, սկսել եմ բարձր ձայնով լացել էն աստիճան, որ տղաները ինձ hասկացան ու ասեցին մի փոքր ուշ կզանգենք տիկին Ալլա, հիմա համ գրում եմ, համ լացում։

Դուք նախկիններից ավել վատն եք ու չեք էլ տարբերվում, մի բան էլ գերազանցել եք։ Ուզում եմ ասեմ՝ կներեք տղերք, շատերդ եք ինձ դիմում, որ Ձեզ օգնեմ, բայց հավատացեք անզոր եմ։ Միայն մի բան գիտեմ, որ շատ պատգամավորներ հետևում են իմ էջին։

Հիմա խոսքս ուղղում եմ ձեզ , ամոթ ձեզ, որ էդ որոշումը ընդունել եք, երբ տեսնեք ձեր առողջ որդիներին, հիշեք, որ էս տղերքի շնորհիվ են առողջ ու ողջ, երբ ձեր տղերքին թաքցրել էիք, այ էս Հերոս տղերքը կյանքի գնով հարրենիք էին պաշտպանում։ Կներեք ինձ,տղերք»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: