Հոգեբան Արթուր Տոնոյանը պատերազմական ու հետպատերազմական օրերին իր գործընկերների հետ միասին ինտինսիվորեն աշխատել ու աշխատում է պատերազմին մասնակցած զինվորականների հետ։ Նա բարձրաձայնում է այն խնդիրները, որոնք կարևոր են։

Հոգեբանը խորհուրդ է տալիս պատերազմի արհավիրքով անցած մարդկանց հարցեր չտալ պատերազմի մասին, չհիշեցնել, թե ինչ են նրանք տեսել, քանի որ դա թարմացնում է նրանց վիրավոր հիշողությունը ու նորից վատ ապրումների պատճառ դառնում։

Ա․ Տոնոյանը նշում է, որ անհրաժեշտ է համբերատարություն։ Հարկ է գիտակցել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր անցել են պատերազմի միջով, այլևս երբեք նույն վարքը չեն ունենալու, ինչ առաջ էր, իսկ եթե հարազատներն իրենց մտերիմի վարքի մեջ որոշակի տարօրինակություն են նկատում, ապա հարկ է դիմել մասնագետի՝ զերծ մնալով ինքնուրույն խորհուրդներ տալուց։

Ա․ Տոնոյանը ցավով արձանագրում է, որ կանտուզիա ստացած մարդիկ չեն կարող ղեկին նստել։ Նա հիշում է վերջերս իր մտերիմներից մեկի ընտանիքի հետ կատարված ողբերգությունը, երբ կանտուզիա ստացած մարդը ղեկին քնել էր ու վթարի ենթարկվել։