Լևոն Սարդարյանը գրում է․ «Հերիք ա Վազգեն Սարգսյանի nuկորները ծամեք, չեք դզում ու շատ վաղուց արդեն։ Ասում եք՝ Վազգենը պետական հեղաշրջում կազմակերպեց։ Սուտ ա, դուք էլ գիտեք, որ սուտ ա, բայց պիթnնի պես հանգիստ եք, որովհետև հակադարձողը չկա։ Ասում եք՝ դավաճանել ա։ Ու ովքե՞ր են ասում։ 96-ին Վանոյին դավաճանած, քավության նnխազ նշանակած, պետության ներսում nւժային բալանսը խախտած մարդի՞կ։

Դե, լավ ա, էլի։ Ասում եք՝ Վազգենը պատրաստ էր քաղաքացիական պшտերազմ հրահրել։ Կեղծիք ա, բացարձակ, աբսոլյուտ սուտ ա։ Վազգենին մի քիչ ճանաչող մարդը գիտի, որ Վազգենը՝ իր բոլոր թերություններով հանդերձ, աննորմալի պես էր սիրում Հայաստանը։ Ու ո՞նց կարող էր էդ կարգի աննորմալը քաղաքացիական պատերազմի մասին մտածել անգամ։

Ձեր արշինը մի կողմ թողեք ու իրականությանը բաց ճակատով նայել փորձեք։ Վազգենը մի քանի լուրջ մեղք ունի՝ ընդունում եմ։ Առաջինը՝ 98-ին սխալ մարդկանց հետ ճամփա ընկնելն էր։ Երկրորդը՝ չհասցնելը։ 99-ի հունիս-հուլիսին արդեն Վազգենը հասկանում էր, թե ի՞նչ կարգի պատուհասներ ա ստեղծել։ Ու որոշել էր դրանց ասպարեզից հեռացնել։

Չհասցրեց։ Երրորդ մեծագույն մեղքը միամտություն էր։ Վազգենը միամտաբար հավատաց, որ կարող ա, ի վիճակի ա պետության կուրսը փոխել ու էլի միամտաբար էդ մասին բացեիբաց հայտարարեց։ Չմարսեց։ Չներվեց դա իրեն։ Դեմիրճյանին էլ չներվեց, որ «ջահելին» վերահսկողությունից դուրս ա թողել։ Մի անգամ ընկերներիցս մեկը ինձ կշտամբեց «վազգենամոլության» համար։

Չէ, ես վազգենամոլ չեմ։ Դա էդպես չի։ Վազգենին ես սիրում եմ, որովհետև ինքն ինձ համար հայրենասիրության էտալոն ա՝ հորիցս հետո։ Վանոյին ես սիրում եմ, որովհետև ինքը պետական մտածողություն ունենալու իմաստով մեծագույն գործիչ էր։ Այլ հարց ա, որ էս մարդկանց աuտվածացնողների ու փնովողների ծանրակշիռ մեծամասնությունը սովորական փարիսեցի են։ Էս մասին մտածեք»