Աննա Աղասարյանը գրում է․ «Երբևէ կպատկերացնեիք՞, որ «խաղաղnւթյուն» բառի համար կարելի է հայտնվել բերդում՝ 15 տարով: Հնարավոր համարել՞ եք, որ եկեղեցnւ դռան մոտ ն կանգնած աղջկան, որ թղթի վրա գրել է «Не убий!» պատվիրանը /«Մի՛ սպանաներ»/ կարող են ձերբակալել:

Իսկ ի՞նչն է թույլատրելի՝ «Uպանի՛ր» -ը՞: Տղամարդուն, որ հրապարակում կանգնած է, «Дети должны жить в мире» պլակատով մոտենում են ոստիկանները ու տանում: Դուք գոնե հասկանում եք՞ թե ինչ է կատարվում։

Թե՞ ռեժիմի հանդեպ ձեր սերը էնքան մեծ է, որ պատրաստ եք հանուն էդ սիրո թքել քրիստոնեական պատվիրանների վրա էլ, համամարդկային արժեքների վրա էլ, ամբողջ համաշխարհային գրականության վրա էլ:

Բոլոր նրանց, որոնք սիրում են պատերազմն ու պուտինյան ռեժիմը խնդրում եմ։ Չէ՛, չեմ խնդրում, պահանջnւմ եմ՝ ջնջվեք իմ ֆրենդների միջից: Սա էն դեպքը չի, որ հարգեմ իմ կարծիքին հակառակ կարծիքը: Ռա՛դ եղեք»