«Չեմ ուզում ապրել էլ, չեմ դիմանում էս կյանքին»․ Նարինե Ոսկանյանի դժվար կյանքի և ներկայիս վիճակի մասին

Շատերը կհիշեն, որ վերջին տարիներին հայտնի դերասանուհի Նարինե Ոսկանյանը առողջական խնդիրներ ունի, ինչ պատճառով էլ վիրահատվել է։

Չնայած վիրահատությունից հետո Նարինեն հայտարարեց, որ իր վիճակը շատ ավելի լավ է, այնուամենայնիվ, դերասանուհին ներկայում դարձյալ շատ ծանր վիճակում է։

Նա պատմում է, որ դեկտեմբերի երեսունմեկին մայրը սրտի կաթված է տարել, իսկ հաջորդ օրն ինքը քովիդով է վարակվել՝ օրեր շարունակ նստած վիճակում քնելով, որ չխեղդվի։

Նա մեծ դժվարությամբ խնամում է հիվանդ մայրիկին, չնայած որ ինքն էլ ունի հիվանդություն։ Դերասանուհին իրեն վատ է զգում, քանի որ մի քանի տարի է, ինչ որևէ դերակատարման առաջարկ չի ստանում։

Նարինեն նշում է, որ մեկ ամսում խմում է վաթսուն հազար դրամի արժողության դեղորայք, մինչդեռ ստանում է երեսուն հազար դրամ թոշակ։

Սիրված դերասանուհի Նարինե Ոսկանյանի կյանքի ներկայիս դժվարին փուլի մասին պատմող տեսանյութը՝ կից։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: