«Ու վերջին բանը, որ մտքովս անցավ հարցազրույցը դիտելուց հետո․ իսկ միգուցե Մոսկվայում փակո՞ւմ են «Ռոբերտ Քոչարյան» պրոյեկտը․․․»

Ստյոպա Սաֆարյանը, կրկին անդրադառնալով Կ․ Զատուլինի անվան շուրջ տարածված աղմուկին, գրում է․ «Կրկին ու բառ առ բառ լսեցի Զատուլինի հարցազրույցը Երկիր մեդիա հեռուստաընկերությանը։ Ավելի շատ ու ավելի բարդ շերտեր կան, քան պատկերացնում ենք, ու երանի թե ժամանակ լինի մի ամբողջական վերլուծություն գրեմ։

Այո, Զատուլինը Մարգո, Տիգրան ու մյուսներ չէ, ավելի զգուշավոր է, ավելի ստրատեգիապես ու համակարգային մտածող, բայց դրանից չի փոխվում այն, ինչ ասել է միջանցքի ու մնացածի պահով։ Բայց շատ այլ բաներ էլ է ասել։

Ու վերջին բանը, որ մտքովս անցավ հարցազրույցը դիտելուց հետո․ իսկ միգուցե Մոսկվայում փակո՞ւմ են «Ռոբերտ Քոչարյան» պրոյեկտը, որն արդեն հոգնեցրել է նաև Մոսկվային, իսկ ցանկալի արդյունք տալու փոխարեն էլ ճիշտ հակառակ արդյունքն է տալիս․․․

Եսի՞մ․․․ Ես ամեն ինչ այդքան պարզ չէի համարի»,- իր գրառումը եզարափակել է Ս․ Սաֆարյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: