Անիտա Այզավյանն արդեն երեք ամիս է, ինչ լիարժեք վայելում է իր փոքրիկ հրաշքի ներկայությունը, որը լցրել է Անիտայի և Լևոնի կյանքը իսկական հրաշքով։

Բալիկը Անիտայի ու Լևոնի առաջնեկն է, որը լույս աշխարհ է եկել երեք ամիս առաջ։ Բալիկի երեք ամսականի առիթով Անիտան տեղադրել է մի քանի լուսանկար։

Լուսանկարներից մի քանիսում երևում է, թե նա և Լևոնն ինչպես են սպասում իրենց բալիկին, իսկ մեկ այլ կադրում էլ երևում է, թե ինչպես են վայելում նրա հաճելի ներկայությունը։

Անիտան այդ կադրերին կից գրել է․ «Ու դու ես, որ ինձ հույս ես ներշնչում, որ ի վերջո բարին հաղթելու է չարին: 4.5 կիլոգրամ սեր ու 3 ամիս երջանկություն»։

Անիտայի տեղադրած կադրերից կարելի է հասկանալ, թե ինչպիսին է տաղանդավոր շախմատիստի առաջնեկը։ Բալիկը բաց մաշկի, մազերի և աչքերի գունավորում ունի։ Շիկահեր է ու կապուտաչյա։