«Ուրեմն սովետը որ նոր էր փլվել, սենց մի հատ անեկդոտ կար. ուրեմն Մոսկվայում․․․»

Գևորգ Տեր-Գաբրիելյանը գրում է․ «Ուրեմն սովետը որ նոր էր փլվել, սենց մի հատ անեկդոտ կար. ուրեմն Մոսկվայում մի հատ մերսեդեսի հետևից գալիս ժիգուլի ա խփում: էս մերսեդեսից դուրս ա գալիս մորիագույն (մալինովի) պիջակով մի հատ հաղթանդամ տղա, վզին հաստ ոսկի ցեպ, գալուստիկը՝ ֆիալետովի, սկզբում նայում է, որ հետևի բամպերը լավ էլ գառմոշկա ա եղել, ճպճպացնում, ու հետո մոտենում է էս ժիգուլու վարորդին, որը սենց ճլորված մի հատ տիպ ա, հին կոստով, բան:

-Ախպեր, դու քաշվար, — ասում ա, — դու չես էլ ջոգում, որքան ես քաշվել. դու սաղ կյանքովդ քաշվար, ընտանիքովդ, թոռներովդ ու ծոռներովդ, իշքան ցեղդ ըլնի՝ դուք մեզ պըտի վճարեք, այլապես էդ պարտքի տակից դուս էկողը չեք:

-Հանգիստ, հանգիստ, — ասում ա ճլորվածը: — սպասի մի րոպե: Հըլը արի: Տանում ա սրան իրա ժիգուլու բեռնախցիկի մոտ, բացում ա բեռնախցիկը՝ մեջը լիքը տրցակներով դոլլար:

-Վնասդ ինչքան ա, — ասում ա, — ասա՝ տամ: Էս մալինովի տղու աչքերը չռվում են:

— Ապե, — ասում ա, — դու ո՞վ ես:

— Նովի ռուսսկի (նոր ռուս), — ասում ա ճլորվածը: — իսկ դու՞:

— Իսկ ես արդեն չգիտեմ էլ… (ա յա ուժե ի նե զնայու…)»։

Рейтинг
( 4 оценки, среднее 1.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: