Գրող Նառա Վարդանյանը գրում է․ «Ուրբաթ օրը՝ երեկոյան մեքենայի ղեկին եմ, զանգ ա գալիս, Հայաստան դաշինքից են, կարդում են տեքստը և հարցնում՝ արդյոք կուզեմ ստորագրել այս տեքստի տակ, պատասխանում եմ՝ այո․․․ թե բա պապին երեկ ասեց, էսօր ստորագրեցին։ Ես ինձ մտավորական չեմ համարում, կոնկրետ սահմանումները չգիտեմ էդ բառի, բայց դե հիմա է՞դ ա կարևորը։

Կարևորն էսօրվա դատվող տղերքի աչքերն են, որ մտքիցս դուրս չի գալիս, կարևորը էն կնոջ աչքերն են, որ ամուսուն ու եղբորը կորցրել ա, երեխեքին առել Հադրութից եկել ծվարել ա Մեծամորում ու հարցնում ա՝ ի՞նչ ա լինելու իմ ու իմ երեխաների հետ։ Պատերազմից հետո իմ տան համար մի հատ գդալ կամ ափսե առած չկամ, տուն կորցնելուց վախենում եմ։ Էսօր տեսա՞ք ոնց գոռաց էն կնոջ վրա, թե դու չես է՜ որոշում թուրքը որտեղ նստի, ինքն ա որոշում՝ որ հիմա հայրենիքի՝ Հայաստանի գլխին թուրքը նստած ա։

Նիկոլի՝ նույնիսկ ձայնից օրգազմ ստացող կնանիք գրում են՝ մոլորված են, մանիպուլացված են, դասականին չմեջերեմ՝ իա, իրո՞ք։ Միթե էս մարդկանց ճակատագրերի կրկնությունը, երկրի հերը սենց անիծելը, հոկտեմբերի 10-ից հետոյի բոլոր զոհերի ու գերիների ծանրությունը արժե՞ն էն փողերը, որ տալիս են ձեր թերթերի ու ամսագրերի, կայքերի համար։ Հաստատ չարժի։ Դուք դրա կռիվն եք անում։ Գրեթերթի գոյությունը ձեզ հանգիստ չի տալիս, բայց մենք վստահ մեր գործն ենք անում, միշտ ենք արել, է՞դ ա ձեր փորացավը, կարանք փակենք։

Ու ոնց են հրճվում հեսա Նիկոլն ընտրվի մտավորականների հերն անիծի, է՞դ ա ձեր ուզածը, էն շպալգայկայով կնիկը ձեզանից ազնիվ ա, գոնե հանում կմկմալով կարդում ա, սրտի մեջ չի, բայց դուք ձեր սրտի մեջի չարությունից եք խոսում։ Ձեզ համար էդ կնիկն ա դառնալու չափանիշ, որովհետև դա Նիկոլի չափանիշն ա, ինքը զզվում ա սովորած մարդուց, գիտնական մարդուց, գրող մարդուց․․․ էս բոլոր կետերում ինքը չհաջողած մարդ ա, դու՞ք էլ։

Ես ուզում եմ դեռ ապրել մեր երկրում, իմ սիրուն երկրում, իմ ամեն մետր արնոտ հողի վրա։ Նիկոլ Փաշինյանի հետ դա անհնար ա, ամեն օր ապացուցում ա իր հիստերիկ, չագուջ քարոզարշավով։ Էս ընտրություն ա հայ լինել-չլինելու, մնալ-չմնալու։ Մնացածը սուտի լոլոներ են։ Ընտրե՛ք»։