Ուրախալի․ լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում հերոսացած Ռադիկ Հովակիմյանի եղբայրը՝ կրտսեր Ռադիկը

Ուրախալի ու ոգևորող լուրն է տարածվել այն մասին, որ հերթական անմահացած հերոսի ընտանիք համալրվել է ևս մեկ նոր ծնունդով։ Այս անգամ ուրախալի լուրն եկել է Հովակիմյանների ընտանիքից․ լույս աշխարհ է եկել կրտսեր Ռադիկ Հովակիմյանը։

Ռադիկը Արցախի զինծառայողներից է եղել։ Նա հենց մարտական գործողությունների մեկնարկի երկրորդ օրն է վիրավորվել։ Հիվանդանոցում մինչև հոկտեմբերի հինգը պայքարել է ապրելու համար, սակայն ցավոք, հոկտեմբերի հինգին մահացել է։

Ռադիկի մայրիկը՝ Հայարփին, քառասուներկու տարեկան է։ Շատ որդիներին կորցրած մայրերի նման, տիկին Հայարփին նույնպես իր սիրելի տղային տեսել է երազում։ Իր մահվան քառասուներորդ օրը մոր երազում գալով՝ Ռադիկը հայտնել է, որ ինքը վերածնվելու է։

Փոքրիկը լույս աշխարհ է եկել վանաձորյան ծննդատանը, որտեղ անձնակազմը նույնքան ուրախացել է կրտսեր Ռադիկի լույս աշխարհ գալով, որքան նրա հարազատները։ Առողջություն և խաղաղ երկինք մաղթենք նորածին փոքրիկին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: