Գլուխկոտրուկները հիանալի մարզում են մեր ուղեղը: Նման դժվար ռաջադրանքների ժամանակ մեր մտածողությունը լրիվ այլ է դառնում։ Բարդ խնդիրներ լուծելիս մարդը ապավինում է տրամաբանությանը և զարգացնում այն։ Եթե ժամանակ առ ժամանակ ձեր ուղեղը մարզեք, ապա այսպիսի գլուխկոտրուկների պատասխանը շատ արագ կգտնեք։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հետքրքրաշարժ գլուխկոտրուկ։ Պետք է ուշադիր նայեք նկարին, որտեղ պատկերված են երկու կին և երեխա։ Պետք է հստակ որոշել, թե որ կինն է երեխայի իրական մայրը։ Շատ կարևոր է կենտրոնանալ։ Այդ իսկ պատճառով հանգիստ տեղավորվեք բազկաթոռի մեջ, լցրեք սուրճը կամ թեյը և կենտրոնացեք։ Ի դեպ, ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել։ Փորձեք գտնել պատասխանը։

Այսպիսով, նկարում երկու կին նստած են սենյակի հակառակ կողմերում գտնվող աթոռների վրա, և նրանց միջև խաղում է երեխան։ Այսպիսով, ո՞վ է այս երեխայի մայրը: Ուշադիր նայեք նկարին, այն պարունակում է հուշումներ, որոնք կօգնեն ձեզ գտնել պատասխանը:

Նկարում կան մի քանի հուշումներ, որոնք ցույց են տալիս դա: Նախ՝ աջ կողմում գտնվող կինը ոտքերը խաչած է, իսկ ձախ կողմումը՝ ոչ: Ձախ կողմի կինը մի փոքր առաջ է թեքվել։ Աջ կողմի կնոջ համեմատ նկարում ավելի երևում է ձախ կողմում նստած կնոջ ձեռքը։ Այս նշանները ցույց են տալիս մայրական բնազդը։ Նա ցանկացած վայրկյան պատրաստ է պաշտպանել և օգնության հասնել երեխային։

Երկրորդ՝ երեխան դեմքով նստած է դեպի ձախ կողմում նստած կինը։ Երեխաներն ամեն պարագայում փորձում են մայրիկին իրենց տեսադաշտում պահել։ Եվ վերջապես, երրորդ. Ձախ կողմում գտնվող կինը և երեխան ունեն մուգ մազեր՝ ի տարբերություն աջ կողմի կնոջ։ Իսկ Դուք կարողացա՞ք գուշակել առանց հուշումները կարդալու։