Ուշագրավ տեղեկություն Գորիսի բժշկական կենտրոնի փորձառու մանկաբարձ-գինեկոլոգների պրոֆեսիոնալ վարքագծի մասին

Հայաստանյան բժշկական համակարգի զարգացման գործում մեծ է հայ բժիշկների մարդկային որակների առկայությունը, որն էլ նպաստում է, որ ոլորտը կայուն հիմքերի վրա մնա։ Գորիսի սոցհարթակը հայտնում է տեղի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հոգատար, պրոֆեսիոնալ ու բարձր մասնագիտական վարքագծի դրսևորման մի օրինակ։

Վերջերս Գորիսում մի բնակիչ առողջական խնդիր էր ունեցել ու դիմել քաղաքի բժշկական կենտրոն։ Անմիջապես մանկաբարձական բաժանմունքի ղեկավար Վիգեն Ղուլունցը և մանկաբարձ Շահնազարյան Լուսինեն բժշկական միջամտություն են իրականացրել, որի արդյունքում բժշկական կենտրոն դիմած քաղաքացու ինքնազգացողությունը կայունացել է։

Այժմ քաղաքացին ապաքինվել է, իսկ նրա հարազատներն իրենց խորին երախտագիտությունն են հայտնում բժշկական կենտրոնի անձնակազմին՝ բարձր պորֆեսիոնալիզմի և հոգատար ու լիարժեք բժշկական օգնության համար։

Այս միջադեպը ևս մեկ առիթ է դարձել, որ գնահատվի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի բուժանձնակազմի մասնագիտական բարձր կարողությունը, ինչպես նաև արձանագրվի, որ հիվանդանոցը ունի մասնագետների բարձր որակ ապահովող անձնակազմ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: