Ուշագրավ մանրամասներ ռեյտինգային դարձած «Երդում» հեռուստասերիալի մասին

Վերջերս եթեր դուրս եկած և արդեն ռեյտինգային դարձած «Երդում» վերնագրով սերիալի շուրջ քննարկումներն ավելի վաղ սկսվեցին, քան ֆիլմի ցուցադրությունը, իսկ առիթն այն փաստն էր, որ նկարահանումների մի մասն իրականացվել էր Թուրքիայում։

Ֆիլմի սցենարիստը, պրոդյուսերն ու ռեժիսորը՝ Դիանա Գրիգորյանը, նշում է, որ Թուրքիա գնալն ինքնանպատակ չի եղել․ նրանք այնտեղ նկարահանումներ իրականացնելով փորձել են զուգահեռ ցուցադրել նաև Թուրքիայում գտնվող հայկականը։

Հավատարիմ մնալով իր սկզբունքին՝ Դիանա Գրիգորյանն այս անգամ ևս գլխավոր հերոսի դերակատարին ընտրելիս շեշտը դրել է նոր անուններ բացահայտելու գաղափարի վրա՝ հնարավորություն տալով շատերին անհայտ դերասան Անդրանիկ Հակոբյանին։

Սցենարի առանցքում հայրենասիրությունն է, արգելված սերը, պատերազմը։ Ֆիլմը հարուստ է ինտրիգային պատմություններով, անսպասելի լուծումներով։

Դ․ Գրիգորյանը մտադիր է այս անգամ նկարահանել այնքան սերիաներ, որքան հեռուստադիտողը կուզի։

Նախորդ տարիների փորձառությունը նրան հուշում է, որ երբեմն սերիաների քիչ քանակը դժգոհություն է առաջացնում հեռուստադիտողի մոտ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: